Կառավարությունը ՍԴ է ուղարկել ԵՄ դիտորդների կարգավիճակի մասին համաձայնագիրը

Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը և այն ուղարկեց ՍԴ՝ սահմանադրության համապատասխանությունը որոշելու համար։

Համաձայնագրով ամրագրված են դիտորդական առաքելության, նրանց բնակեցման և առողջական խնդիրներին առնչվող հարցեր։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և Հայաստանում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսի կողմից ու մինչ օրս վավերացված չէ ԱԺ-ի կողմից։

 

Տեսանյութեր

Լրահոս