2023թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.3%-ով գերազանցել է 2022թ. նույն ամսվա ցուցանիշը
Հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 հազար 726:
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշը 37 հազար 306-ով կամ 5.3%-ով: