Ֆրանսիան մերժել է հունվարի 24-ին Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը. Պոլյանսկի

Ֆրանսիան, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ հայտարարելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։

«Ինչպես և կարելի էր ակնկալել, Ֆրանսիան, որ նախագահությունը ստանձնեց հունվարին, ընտրել է նախագահի լիազորությունները չարաշահելու ուղին և հրաժարվում է բավարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մեր պահանջը՝ կապված փոխանակման նպատակով ուկրաինացի գերիներին տեղափոխող մեր ինքնաթիռի դեմ Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչության հետ»,- գրել է Պոլյանսկին տելեգրամյան իր ալիքում։
«Ֆրանսիան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել և ժամանակ տալ ուկրաինացիներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ գոնե քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնելու համար»,-ասել է նա։
Պոլյանսկիննաև նշել է, որ Ֆրանսիան համաձայնել է հանդիպում անցկացնել հունվարի 25-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 17.00-ին (Մոսկվայի ժամանակով հունվարի 26-ի ժամը 01.00-ին):

«Ամոթ է, որ երբեմնի փառահեղ ֆրանսիական դիվանագիտությունը արժեզրկվել է ընդհուպ մինչև նման մանր խարդախություն», – գրել Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պահանջել է Բելգորոդի մարզում ռուսաստանյան Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Նա պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։ Կիևը, սակայն, չի հաստատում, որ ուկրաինական զինուժն է խոցել ռազմական ինքնաթիռը, պնդելով, թե հետաքննություն է ընթանում։

Տեսանյութեր

Լրահոս