Հրապարակվել են ՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանման կադրերը․ օդանավում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են
Հրապարակվել են ՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանման կադրերը․ օդանավում
գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են 16:40, 24 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ ինքնաթիռն ընկել է Կորոչանսկի շրջանում՝ բնակավայրից ոչ հեռու գտնվող դաշտում։
ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ինքնաթիռի վրա են արձակել 3 հրթիռ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, որ հունվարի 24-ին նախատեսվում էր ռազմագերիների փոխանակում Կիևի և Մոսկվայի միջև։
RBC-Ukraine պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինայում ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերով համակարգող շտաբը հայտնել է, որ ռուսական կողմի տեղեկությունները, թե Իլ-76 ինքնաթիռում եղել են ուկրաինացի ռազմագերիներ, դեռ հավաքվում և ստուգվում են։ Համակարգող շտաբը ուկրաինացիներին կոչ է արել չստուգված տեղեկատվություն չտարածել։
Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությունում աղբյուրների, տեղեկություններ էին տարածել, թե Բելգորոդի մարզում կործանված ինքնաթիռը ոչ թե ռազմագերիների էր փոխադրում, այլ С-300 զենիթահրթիռային համակարգերի հրթիռներ