Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյան. «Զինվորները գոմեշի մսով չեն կերակրվում»

Շրջանառվող տեղեկություններին, թե հայկական բանակում զինվորներին շարունակում են գոմեշի մսով կերակրել, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերյուրանք է համարել` նշելով, որ հարկ չի համարում մեկնաբանել, քանի որ փաստեր չկան: Այս մասինբ տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այդուհանդերձ ՊՆ մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ «զինվորները գոմեշի մսով չեն կերակրվում»: Իսկ թե ո՞ւմ է հարկավոր և ինչո՞ւ են նման լուրեր տարածում, Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է պատասխանել:

Նշենք, որ նախորդ տարի բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն 4 ձերբակալված կա: Ձերբակալվել են N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, նույն զորամասի պարենային պահեստարանի պետը, և պարենային բազայի պետը:

Իսկ ավելի վաղ՝ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս