Բաժիններ՝

Երիտասարդի մոտ մարիխուանա և կաթուցիչ կար

Հունվարի 18-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է մարիխուանա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը և Օշական գյուղի 29-ամյա մի բնակիչ Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին։

Խուզարկությամբ 24-ամյա ոսկեվազցու մոտ հայտնաբերվել են 27 գրամ մարիխուանայով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
24-ամյա երիտասարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս