«Կարեն Անդրեասյանը պատռում է Կարեն Անդրեասյանի կեղծիքի դիմակը». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը գրում է. «Ողջունում եմ կարեն անդրեասյանի քաղաքական «coming out»-ը, որը կարելի է վերնագրել՝ կարեն անդրեասյանը պատռում է կարեն անդրեասյանի կեղծիքի դիմակը։

Մի քանի տարի է փորձում էր համոզել, որ նիկոլականից վերածվում է բդխ անկախ ու անկաշկանդ անդամի։ Փորձում էր համոզել, որ նիկոլի նկարը չէ այլևս բարձրագույն արժեք: Այն էլ երկար չձգեց։ Պարզվում է, որ նկարը պատից հանել ծոցագրպանն է դրել։ Թքած ունենալով դատական իշխանության անջատ լինելու իմպերատիվ կանոնի վրա, ԲԴԽ հարթակներով սկսել է նիկոլին գովազդող հոլովակներ տեղադրել և ամեն օր մի նոր ավելի մեծ նիկոլահաճո ստի հեղինակ դառնում։

Անհասկանալի է կարեն անդրեասյանը օրօրի ավելացող իր տարածքներից դուրս կոնկրետ որտեղ է աշխուժություն տեսել։ Ջերմուկու՞մ, ուր մի կմ է մնացել ադրբեջանցիներին, դատարկվող Մեղրիու՞մ, ադրբեջանի զորքով լցված Շուռնուխու՞մ, կիսված Սոթքու՞մ, թե՞ անկլավ անվանվող մի քանի տասնյակ գյուղերում։ Կարո՞ղ է աշխուժությունը հանձնված ու հայաթափված Արցախում է նկատել։

Ամեն դեպքում, այս ամենի մասով ես էլ իմ ոգևորության բաժինն ունեմ։ Այս «coming out»-ը հաստատում է բոլոր կասկածները՝ կարեն անդրեասյանը նիկոլի քաղաքական որոշումներին ենթակա միջակ պաշտոնյա է, ով հանձնարարական ունի դատական համակարգը դարձնելու միջակ նիկոլական օղակ՝ վնգստացողից՝ անատամ։

Հ.Գ. ՄԻԵԴ-ի կողմից դատավորներին պաշտոններում հնարավոր վերականգնման ֆոնին, կարծում եմ կարեն անդրեասյանին այս ակտիվությունը միևնույն է չի փրկի նիկոլի հետևյալ հարցից։ Կա՞րս, էս ինչ ես անում»։

Տեսանյութեր

Լրահոս