Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասի, Գազայի և Մերձավոր Արևելքի հարցերը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախարարական նիստերի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են քայլերի համակարգման անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում սուր խնդիրների լուծման համար։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք միջազգային հարցերի շուրջ: Վերահաստատվել է մեր երկրների քայլերի համակարգման անհրաժեշտությունը տարածաշրջանային սուր խնդիրների, առաջին հերթին՝ Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սևծովյան գոտում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով», – նշել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ նախարարները «շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»։

«Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը։ Ընդգծվել է համատեղ աշխատանքի շարունակման կարևորությունը փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման նպատակով», – նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Լավրովը ՄԱԿ-ում հանդիպել է Իրանի, Լիբանանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031