Բաժիններ՝

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը հաջող է մեկնարկել նոր մրցաշրջանում:

Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը: Վերջինս 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26 մ և արժանացել արծաթե մեդալի:

Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031