Հայաստանում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ․ ՊԵԿ

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։

«Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս