Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնի է դարձել Բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալներից։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի զինուժի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի մարդաշատ շուկայի գնդակոծության հետևանքով զոհվել է 27 մարդ:
Կրեմլը կատարվածը «հրեշավոր հանցանք» է որակել: