Բաժիններ՝

Սիրիայում ամերիկյան 2 ռազմակայաններ ենթարկվել են հարձակման․ Al Mayadeen

Սիրիայում գտնվող ալ Օմար և աշ Շադադի նավթահանքերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականի թղթակիցը Սիրիայում։

Ըստ նրա տեղեկատվության՝ աշ Շադադիի մոտ գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնց դղրդյունները լսվել են շրջակայքում։

Բացի այդ, թիրախավորվել է ալ Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ուժերի տեղակայման վայրը։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը։ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ շարժումը հայտնել է, որ մարտիկներն այդ գրոհն իրականացրել են՝ «ի պատասխան Գազայի հատվածում պաղեստինցիների զանգվածային սպանությունների»: Տեքստում նշված է, որ «շարժումը կշարունակի պայքարն ամերիկյան օկուպացիոն ուժերի դեմ ինչպես Իրաքում, այնպես էլ հարևան երկրներում»։

Իրաքում հունվարի 20-ին հարվածների էր ենթարկվել ԱՄՆ-ի Այն ալ Ասադ ռազմակայանը։ Ըստ Al Mayadeen-ի աղբյուրների՝ այդ ռազմական օբյեկտի ուղղությամբ արձակվել է առնվազն 10 հրթիռ։ Իրաքում ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է զինծառայողների շրջանում 2 վիրավորի մասին:

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամերիկյան ուժերի վրա հարձակումներին «չափազանց լուրջ» է վերաբերվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս