Քերոբյանը գերմանացի գործընկերոջն է ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

Բեռլին կատարած այցի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։

Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում արձանագրվող ցուցանիշներն ու զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

Կողմերը քննարկել են նաև գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031