Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։