Փաշինյանն ու Կոլոմինան մտահոգություն են հայտնել Ալիևի վերջին հայտարարությունների կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը:
Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը: