Էստոնիան վտարում է Մոսկվայի պատրիարքարանի էստոնիայի թեմի ղեկավարին
Էստոնիայի իշխանությունները որոշում են կայացրել վտարել Մոսկվայի պատրիարքարանի Էստոնիայի թեմի ղեկավար Եվգենիին (Վալերի Ռեշետնիկով), ով Կրեմլի ագրեսիան արդարացնող հրապարակային հայտարարություններ է արել, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին։ Այս մասին տեղեկացնում է err.ee-ը։
Ռեշետնիկովը ճանաչվել է որպես Էստոնիայի պետական անվտանգությանը վտանգ ներկայացնող անձ, և այդ պատճառով մերժվել է նրա կացության թույլտվության երկարաձգումը։ Նա պետք է լքի Էստոնիայի տարածքը մինչեւ փետրվարի 6-ը։
Էստոնիայի Անվտանգության ոստիկանությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Էստոնիայի խորհրդարանի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական պետություն։
Իր հերթին, Էստոնիայի կառավարության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ իշխանությունները ուղիներ են փնտրում՝ արգելելու Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին մասնակցել երկրում քվեարկությանը։ Այսօր երկրի բոլոր բնակիչները, ներառյալ երրորդ երկրների քաղաքացիները, կարող են քվեարկել Էստոնիայի մունիցիպալ ընտրություններին։