Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ
ԿԺԴՀ-ն ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում է անցկացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զորավարժությունների: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«ԿԺԴՀ ազգային պաշտպանության ակադեմիային առընթեր ստորջրյա սպառազինությունների համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացրել է մշակման փուլում գտնվող «Հեիլ-5-23» ստորջրյա միջուկային զենքի համակարգի կարևոր փորձարկում», – հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից։
Դրա հետ մեկտեղ չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է անցկացվել փորձարկումը, սակայն նշվում է, որ այն դարձել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի «սադրիչ զորավարժությունների» պատասխանը, որոնք հունվարի 15-ից ծովում անցկացվում են հարավկորեական Ջեջու կղզու շուրջը։
«Ներկայիս զորավարժությունները… տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացման պատճառ են դարձել և ակցիաներ են, որոնք լրջորեն սպառնում են մեր պետության անվտանգությանը», – հայտարարել են ԿԺԴՀ-ում։
Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի պատասխան քայլեր ձեռնարկել «ԱՄՆ ռազմածովային ուժերի ու նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները զսպելու համար», և սպառնացել է «աղետալի հետևանքներով»: