Կամո Հովհաննիսյանը հեռացել է «Աստանա»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Աստանա»-ից:
Այս մասին գրել է Կամո Հովհաննիսյանը:
«Շնորհակալություն «Աստանա»-ին այս երկու տարիների համար։ Հպարտ եմ ու երջանիկ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալություն եմ հայտնում խաղընկերներիս, մարզիչներին ու բժշկական անձնակազմին։ Շնորհակալ եմ չեմպիոնության ու եվրագավաթների համար»,-գրել է ֆուտբոլիստը:
Կամո Հովհաննիսյանը ղազախական «Աստանա» էր տեղափոխվել 2022 թվականին, որի կազմում մասնակցել է 42 խաղի: