ՌԴ-ում հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն զինամթերք է նետել Բրյանսկի մարզի նավթապահեստի վրա
Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Բրյանսկի մարզում ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։
Միջադեպը տեղի է ունեցել Կլինցի քաղաքի տարածքում։ Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է, որ նավթապահեստի տարածք զինամթերքի նետումը տեղի է ունեցել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ԱԹՍ-ի ոչնչացման ժամանակ։
«Օդային թիրախը ոչնչացնելիս տեղի է ունեցել ռազմամթերքի նետում Կլինցիի նավթապահեստի վրա», – գրել է նահանգապետը։
Տեղի է ունեցել բռնկում։ Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկատվության, տուժածներ չկան։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հաղորդել էին Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 06:40-ին տարածաշրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: