Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 18-ին աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։

Աս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

Տեսանյութեր

Լրահոս