Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է
Իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 3-րդ շրջանում:
Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ալկարասը մրցեց աշխարհի 46-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոյի հետ: Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 7:6, 3:6, 6:7 հաշվով:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին: