Բաժիններ՝

Նիկոլա Անելկան նվերներ է հանձնել ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոնում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ և նրանց նվերներ հանձնել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գագիկ Ծառուկյանը։

«Հայաստան է ժամանել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան, ով մեր երկրում է մեծ ծրագրերով՝ այդ թվում ներդրումային:

Իմ հրավերով Անելկայի հետ միասին այցելել ենք Աբովյանի սպորտի և մշակույթի կենտրոն, որտեղ սեպտեմբերից բնակվում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, քանզի Անելկան մեծ ցանկություն էր հայտնել արցախահայ բալիկներին հանդիպելու և նվերներ հանձնելու:

Արցախցի մեր հայրենակիցներին այցը պատահական չէր. խորհուրդն ու համոզմունքը մեկն է՝ կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բայց այս պահին մեր քույրերն ու եղբայրներն ունեն ջերմության և ուշադրության կարիք, որը երբեք չպետք է պակասի»,- գրել է Ծառուկյանը:

Նիկոլա Անելկան Հայաստան է ժամանել հունվարի 18-ին։ Անելկան հունվարի 18-ին այցելել էր Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա, հանդիպել ակադեմիայի սաների հետ։ Նիկոլա Անելկան հայտարարել է, որ Հայաստանում ֆուտբոլի նոր ակադեմիա բացելու նպատակ ունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս