Էդգար Սևիկյանը հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխությունը կարևոր քայլ է համարում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Սևիկյանը կարիերայում կարևոր քայլ է համարում հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխությունը:
««Ֆերենցվարոշ»-ի մասին առաջին անգամ իմացա այն ժամանակ, երբ թիմը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում: Երբ տեղեկացա ակումբի հետաքրքրվածության մասին, դիտարկեցի այն որպես լավ հնարավորություն: Ցանկանում եմ զարգանալ, սովորել այստեղ, միջազգային հարթակներում հաղթանակների հասնել»,-ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Սևիկյանը:
Հայ ֆուտբոլիստի խոսքով` «Ֆերենցվարոշ»-ը տիտղոսակիր թիմ է և մեծ նվաճումների է հասել այս ընթացքում: Իսկ ակումբի երկրպագուներն առանձնանում են իրենց նվիրվածությամբ:
«Ինչ վերաբերում է թիմի մարզիչ Դեյան Ստանկովիչին, ապա հետևել եմ նրա ելույթներին, երբ դեռևս խաղում էր, իսկ մարզչական կարիերայից տեղյակ եմ, թե մինչ այս որտեղ է աշխատել»,-ասել է Սևիկյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը հունվարի 17-ին պաշտոնապես տեղափոխվեց հունգարական «Ֆերենցվարոշ»: Պայմանագրի մասին մանրամասներ չկան: Առավել վաղ ռուսական ԶԼՄ-ներում լուրեր կային, որ «Ֆերենցվարոշ»-ը պատրաստ է վճարել հայազգի ֆուտբոլիստը հրաժարագինը, որը կազմում է 1,1 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը ռուսական «Պարի ՆՆ»-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ: Հունգարիայի ընթացիկ առաջնությունում «Ֆերենցվարոշ»-ը մրցաշարային աղյուսակում 2-րդն