Իրավիճակը վատ երանգներ է ստանում. Տիգրան Աբրահամյան

«Հայաստանի համար այս ծանրագույն պահին Ֆրանսիայի սենատի կողմից այսպիսի բանաձևի ընդունումը, իհարկե, ողջունելի է և հնարավորություն է՝ արտաքին տարբեր քաղաքական ուղղություններով Արցախի հարցի հետ կապված պրոցեսը որոշակի նպաստավոր դաշտ բերել, և, ինչու ոչ, օգտագործելով այս հանգամանքը՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում Հայաստանի համար որոշակի շահեկան հնարավորություններ ստեղծել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով երեկ Ֆրանսիայի Սենատի ընդունած՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևին։

Աբրահամյանն անդրադարձավ նաև Իրան-Պակիստան լարվածությանը՝ նշելով, որ դա կարող է փոխանցվել մեր տարածաշրջան, ինչը հղի է վտանգով․ «Եթե այս ամենին զուգահեռում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տեղի ունեցող ետընթացը, որոշ դեպքերում՝ այդ խաղաղության գործընթացի տորպեդահարումը, ապա իրավիճակն՝ իր մուգ գույներով և խտացմամբ, շատ ավելի վատ երանգներ է ստանում»։

Տեսանյութեր

Լրահոս