Արամ Ղազարյանը կնշանակվի Լոռու մարզպետ

Հայաստանի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում է Արամ Ղազարյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։

Կառավարության նիստի մեկնարկին չզեկուցվող հարցերի փաթեթի հետ միասին քվեարկության կդրվի նաև Արամ Ղազարյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։

Արամ Ղազարյանը 2023 թվականի հունիսից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է, մինչ այդ էլ աշխատել է ոստիկանության համակարգում։

Տեսանյութեր

Լրահոս