Վահագն Խաչատուրյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ օրակարգի խորացման և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ օրակարգի խորացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրադրությանն ու առկա անվտանգային մարտահրավերներին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031