Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան հայտարարել է պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կրել է կառավարվող գերձայնային մարտագլխիկ, արձակվել է հունվարի 14-ին։

Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ արձակումն իրականացվել է՝ ստուգելու սպառազինության հզոր համակարգեր մշակելու՝ երկրի գործունեությունը։ Փհենյանը շեշտել է, որ փորձնական արձակումը «չի ազդել հարևան երկրներից որևէ մեկի անվտանգության վրա և որևէ առնչություն չունի տարածաշրջանային իրավիճակի հետ»։

Ըստ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության՝ հրթիռն արձակվել է Փհենյանի շրջակայքից՝ տեղի ժամանակով ժամը 14։55-ին, անցել մոտավորապես 1000 կմ, այնուհետև ընկել ծովը։ Սեուլում կարծում են, որ ԿԺԴՀ-ի կողմից մշակվող պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ունակ է թիրախավորել Ճապոնիայում և Գուամում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ունեն 3000-5500 կմ հեռահարություն։

Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր արձակել դեկտեմբերի 18-ին։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրթիռի արձակումն անվանել է «ակնհայտ սադրանք», որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնցով ԿԺԴՀ-ին արգելվում է բալիստիկ հրթիռի տեխնոլոգիա օգտագործել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս