Այս թիմն առանձնահատուկ է. Մխիթարյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/Heno1.jpeg)
Միլանի «Ինտերը» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում հաղթեց «Մոնցային» (5:1)՝ «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցնելով հինգ միավորի: Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է թիմի հաղթանակը.
«Այս թիմի բոլոր խաղացողները չեմպիոններ են: Մենք բոլորս օգնում ենք միմյանց, բոլորս ցանկանում ենք հաղթել, և այդ պատճառով կարող եմ վստահորեն ասել, որ այս թիմն առանձնահատուկ է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։