Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղում Պյոտր Սվիդլերի հետ

Լոնդոնում ընթացող Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում առաջինն ավարտվեց Լևոն Արոնյան – Պյոտր Սվիդլեր պարտիան: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 31 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել ռուս շախմատիստի հետ:

Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 3 միավոր, և այս տուրից հետո նրան կարող է հավասարվել միայն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով այսօր խաղում է ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրշչուկի հետ: Այս մրցավեճը, ինչպես նաև Թեյմուր Ռաջաբով – Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ – Վասիլի Իվանչուկ պարտիաները դեռ չեն ավարտվել: Մրցաշարային աղյուսակը կհրապարակենք 4-րդ տուրի բոլոր պարտիաների ավարտին:

Ստորև կարող եք ծանոթանալ Արոնյան – Գրիշչուկ պարտիային.


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս