Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Կիև
Ֆրանսիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն իր առաջին այցն է կատարել Ուկրաինա: Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Սեժուրնեն ժամանել է Կիև, որպեսզի «հիշեցնի եվրոպացիներին Ուկրաինային մշտական աջակցության մասին»:
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ այցի շրջանակներում Ստեֆան Սեժուրնեն մտադիր է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկել ռազմական օգնության և Հավաքական անվտանգության հարցերը։
Նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուկրաինային օգնելը նշանակում է տալ ժողովրդավարությանը հաղթանակի երաշխիք։