Բաժիններ՝

Անգեղակոթ գյուղի խաչմերուկում փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 13-ին, ժամը 10:29-ին ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից՝ փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo», «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031