Բաժիններ՝

Բայդենը վստահ է, որ Իրանը չի պատերազմի ԱՄՆ-ի դեմ

Եմենում «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները չեն վկայում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ պատերազմի սկզբի մասին: 
Նման կարծիք է հայտնել Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենը։

Այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնն իրականում գտնվում է Իրանի հետ հակամարտության մեջ, Բայդենը բացասաբար է պատասխանել.  «Իրանը չի ցանկանա կռվել մեզ հետ»։

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները հաջող են անցել. 

«Չեմ կարծում, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան։ Սա եւս մեկ պատճառ է այն հաջողված համարելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս