Նիկոլական «արդարադատության» ևս մեկ խայտառակություն
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը.
Նիկոլական «արդարադատության» ևս մեկ խայտառակություն. Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետի կողմից դանակով քաղաքացու կոկորդը կտրելուն ուղղված ակտիվ, վզի վնասվածքով ուղեկցված գործողությունը որպես սպանության փորձ չի որակվել, իսկ 44-օրյա պատերազմի մասնակցի կողմից ծեծի ենթարկվելուց հետո իրեն ծեծողին ավտոմեքենայով հարվածելով հեռանալը համարվել է սպանության փորձ, երբ տուժողը նույնիսկ առողջության վնասի հատկանիշներ պարունակող որևէ վնասվածք չի ստացել։