Բաժիններ՝

Ժոզեպ Բորելը հուսիներին զսպվածության կոչ է արել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից հուսիներին զսպվածության կոչ է արել:

«ԵՄ-ն հուսիներին զսպվածության կոչ է անում Կարմիր ծովում և ամբողջ տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու համար»,-նշված է Բորելի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կարմիր ծովում հարձակումները դատապարտող 2722 բանաձևի ընդունումը:

Միևնույն ժամանակ Բորելն ընդգծել է պետության իրավունքը՝ պաշտպանելու իր նավերը հուսիների հարձակումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս