Բաժիններ՝

Զիդանը երբեք չի երգել Ֆրանսիայի հիմնը, ես ևս չեմ պատրաստվում. Բենզեմա

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման կտրուկ հայտարարություն է արել, որի համաձայն՝ նա չի պատրաստվում խաղերից առաջ երգել ազգային հիմնը։

«Ես պարտավոր չեմ երգել երկրիս հիմնը։

Ես երբեք չեմ երգել և չեմ պատրաստվում անել դա այսուհետ։ Հիմն չերգելը չի խանգարում ինձ հավաքականի կազմում գոլեր խփելուն։

Սիրում եմ Ֆրանսիան և միշտ երազում հանդես գալ այդ երկրի մարզաշապիկով։ Սակայն ոչ ոք չի կարող ինձ երգել ստիպել։

Զիդանն, օրինակ, երբեք չի երգել այն։ Մարզադաշտում կան երկրպագուներ, ովքեր կատարում են այն։ Կարևորն այն է, որ մենք միասնակ ենք»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Football France-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս