Բաժիններ՝

Երեւանի Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․կան տուժածներ

Հունվարի 12-ին, ժամը 20։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Toyota» (վարորդ՝ Հ․ Ք․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս