Իբրահիմովիչը երբեմն վիրավորական արտահայտություններ է անում թիմակիցների նկատմամբ. Մոուրա
ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան դժգոհել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վատ բնավորությունից։
«Իբրահիմովիչի մասին կարող եմ ասել, որ նա մեծ ֆուտբոլիստ է։
Սակայն պետք է նշեմ, որ Զլատանը բավականին բարդ անձնավորություն է՝ ծանր բնավորությամբ։ Նա միշտ պահանջում է, որ իրեն փոխանցեն գնդակը՝ երբեմն վիրավորական արտահայտություններ անելով։ Նրան գուցե կարելի է նաև միքիչ մեծամիտ անվանել»,- Մոուրայի խոսքերն է մեջբերում Fox Sports Radio-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը