ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Դավոսի համաժողովին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
«Հունվարի 15-ին, 16-ին և 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի տարեկան նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դաշինքի գլխավոր քարտուղարը ներկա կլինի լիագումար նիստին։ «Միջոցառման շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային այլ առաջնորդների հետ»,- հավելել են մամուլի ծառայությունում։