42-ամյա Հակոբ Հ.-ն հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Ծարավ Աղբյուրի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Հակոբ Հ.-ն, որը 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք: