Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: