Բաժիններ՝

Ուկրաինայում ռեաբիլիտացիայի հանձնաժողովը արդարացրել է Սերգեյ Փարաջանովին

Ուկրաինայում ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է 50 տարի առաջ բռնաբարության մեղադրանքով դատապարտված կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովին:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը։

Դրոբովիչի խոսքով՝ Փարաջանովի ռեաբիլիտացիայի մասին որոշումը ընդունվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ազգային հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է Փարաջանովին հետապնդելու և դատապարտելու քաղաքական դրդապատճառի առկայությունը:

1974 թվականին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման՝ «բռնաբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031