Բաժիններ՝

Սպիտակ տանը քննարկվել է Կիևին ժամանակակից զենքի մատակարարումները

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 8-ին հանդիպում են անցկացրել ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման թեման եղել է ամերիկյան առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներին Ուկրաինայի հասանելիության հեռանկարը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի։

«Խոսակցությունն ընթացել է մի շարք համակարգերի, այդ թվում՝ հակառակորդի անօդաչուների դեմ պայքարի մասին։ Արծարծվել է նաև ականազերծման խնդիրը»,- լրագրողներին հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը։

Բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից, միջոցառմանը մասնակցել են Palantir Technologies և Anduril Industries ընկերությունների ներկայացուցիչները, որոնք մասնագիտանում են այդ թվում պաշտպանական համակարգչային համակարգերի բնագավառում, ինչպես նաև Skydio-ի ներկայացուցիչները, որոնք արտադրում են անօդաչու սարքեր և դրանց դեմ պայքարելու միջոցներ:

Ինչպես նշում է գործակալությունը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կազմակերպել է հանդիպումը, որպեսզի «նոր շեշտադրմամբ օգնություն ցուցաբերվի Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս