Բաժիններ՝

Լեհաստանը ստացել է 2024 թվականին Abrams տանկերի առաջին խմբաքանակը

ԱՄՆ-ից Լեհաստան է հասել Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սպառազինության գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հունվարի 6-ին Լեհաստանի Սվինոույսցե նավահանգիստ է հասցվել 29 M1A1 Abrams տանկ։ Այդ խմբաքանակը դարձել է երրորդը 116 տանկի մատակարարման պայմանագրի շրջանակներում, որը Լեհաստանի պաշտպանության նախարարությունը կնքել է ամերիկյան կողմի հետ 2023 թվականի հունվարին։ Պայմանագրի արժեքը կազմել է առնվազն 1,4 մլրդ դոլար։ Այդ համաձայնությունների շրջանակներում զենքի մատակարարումները կշարունակվեն մինչև 2024 թվականի վերջը։

2022 թվականին Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ՝ 2025-2026 թվականներին 250 արդիականացված M1A2 Abrams տանկերի մատակարարման շուրջ։ Վարշավայում ավելի ուշ հայտնել են, որ Վաշինգտոնի հետ համաձայնության են եկել ևս 116 M1A1 տանկերի մատակարարման շուրջ, որոնք եղել են շահագործման մեջ: Լեհական անձնակազմերն արդեն 2022 թվականին երկրի տարածքում վերապատրաստում են անցել նմանատիպ ամերիկյան մարտական ​​մեքենաների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս