Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 202-ի

Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցնցումների զոհերի թիվը հասել է 202-ի։ Այս մասին տեղեկությունը տարածել են Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները։

Նշվում է, որ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհի մարմին։

Ավելի վաղ հաղորդվել էր 180 զոհի մասին։ Առնվազն 102 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 565 է։ Երկրաշարժերից վնասված շրջանների շուրջ 28 հազար բնակիչներ շարունակում են գտնվել տարհանման կետերում։

Տարերքի հարվածներից ամենաշատը տուժել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է առնվազն 1 370 տուն, հրդեհները ոչնչացրել են ավելի քան 300 շինություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031