Մինեսոտայում չորս մարդ է զոհվել հրաձգության հետևանքով
Առնվազն չորս մարդ է զոհվել Մինեսոտա նահանգի Կլոկեյ քաղաքի մոթելում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հաղորդել է Pine Journal պարբերականը` վկայակոչելով քաղաքի ոստիկանության դեպարտամենտին։
Դեպարտամենտի տվյալներով՝ ոստիկանները երեք մարդու մարմիններ են հայտնաբերել Super 8 մոթելում։ Պարբերականը, վկայակոչելով ոստիկանության մամուլի հաղորդագրությունը, նաև նշում է, որ ոստիկանները հայտնաբերել են մեկ զոհվածի, որը, նրանց կարծիքով, եղել է կրակողը։
Պարբերականը հրաձգության, կասկածյալի կամ զոհերի մասին այլ տեղեկություն չի հաղորդում։ Պատահարի պատճառներն ու հանգամանքները դեռ պարզված չեն։