Բաժիններ՝

Տեխասի հյուրանոցում պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

Առնվազն 21 մարդ վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքի Sandman Signature հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, չորսը՝ լրջորեն տուժել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածն աննշան վնասվածքներ են ստացել, զոհեր չկան։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղի հրշեջներին, հայտնել էր 20 տուժածների մասին։

Պատահարի վայրում աշխատող հրշեջները հայտարարել են, որ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նշվում է, որ հյուրանոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Այնուամենայնիվ, այն շարունակել է աշխատել, զբաղված է եղել 26 համար։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ի կեսօրից հետո։ Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ լրջորեն վնասվել են շենքի առաջին երկու հարկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս