40-ամյա Արմեն Գ.-ն Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
Հունվարի 8-ին, ժամը 1.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արմեն Գ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: