Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում

Սաուդյան Արաբիայի պետական ​​Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար:

Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում կնկատվի։ Նավթավերամշակման գործարաններն այս ժամանակաշրջանը կօգտագործեն տեխսպասարկման մի քանի ձեռնարկություններ փակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս