Ծառուկյանն, Ալեքսանյանն ու Կարապետյանն այսօր մեկնում են Դուբայ. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/8ed3b10b1aa33cd5170b6eece9b37670titans.jpg)
««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանն այսօր միասին մի քանի օրով մեկնելու են Դուբայ՝ հանգստանալու: Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, այս երեք օլիգարխները Դուբայ են մեկնում նույն կազմով և կրկին՝ ընտրություններից առաջ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում.
«Տարիներ առաջ նրանց հանգիստը բավական քաղաքականացվեց, և մեկնաբանություններ եղան, թե օլիգարխները Հայաստանում իշխանություն փոխելու քննարկումներ են անում: Մինչդեռ նրանք պարզապես հանգստանում էին Դուբայում: Այնուամենայնիվ, «Ժողովուրդը» փորձեց Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից ճշտել ստացած լուրի իսկությունը: «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց խոսնակը»: