Բաժիններ՝

Իրանցիներն այս տարի քիչ են գալու Հայաստան. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ը) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ:

Սակայն տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում: «Տաթև Տ.Տ.Տ.» տուրիստական գործակալությունից մեր թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին:

Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը, միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար և դա մեծ ազդեցություն էր ունենում՝ դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի:

Նշենք, որ երեկ երևանյան չենջերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչև 416 դրամ: Իսկ անցած տարի այս օրերին դրամը արժեվորման միտումներ էր դրսևորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս